107 captures
15 May 2008 - 11 Jan 2026
Apr MAY Jun
10
2012 2013 2014
success
fail

About this capture

COLLECTED BY

Organization: Internet Archive

The Internet Archive discovers and captures web pages through many different web crawls. At any given time several distinct crawls are running, some for months, and some every day or longer. View the web archive through the Wayback Machine.

Collection: Wide Crawl started April 2013

Web wide crawl with initial seedlist and crawler configuration from April 2013.
TIMESTAMPS

The Wayback Machine - http://web.archive.org/web/20130510192932/http://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%AC%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B6
 




Պլատոն

 

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
 

Անցնել՝ նավարկություն, որոնում  
Պլատոն
Head Platon Glyptothek Munich 548.jpg
Ամբողջ անուն Պլատոն
Ծնունդ մ.թ.ա. 427 թ. Աթենք
Մահ մ.թ.ա. 347 թ. Աթենք
Դպրոց/Ավանդ Դասական հունական դպրոց,
Գլխավոր հետաքրքրություններ մարդ, պետության կառավարում
Ազդվել է Սոկրատես, Պյութագորաս, Դեմոկրիտ
Ազդել է Արիստոտել, հելլենիստական շրջանի, ինչպես նաև միջին և ուշ շրջանի ամբողջ եվրոպական փիլիսոփայությունը

Պլատոն (հունարեն՝ Πλάτων) (մ.թ.ա. 428/427 – 348/347 թթ.) կամ իր ի ծնե տրված անունով՝ Արիստոկլես, հին հույն փիլիսոփա։ Ծնվել է Աթենքի մոտ գտնվող Էգինա կղզում, ազնվական ընտանիքում։ Նրա հայրը սերում էր Ատտիկայի վերջին թագավոր Կոդրոսի տոհմից, իսկ մայրը՝ նշանավոր օրենդիր Սոլոնի տոհմից։ Նա երկրորդն էր հին հույն փիլիսոփաների երրորդության մեջ, հաջորդելով Սոկրատեսին և նախորդելով իր աշակերտ Արիստոտելին։

Բովանդակություն

Կյանքը [խմբագրել]

Կրթություն [խմբագրել]

Նախնական կրթությունը ստանալուց հետո նա սկսում է զբաղվել փիլիոփայությամբ։ Սովորել է նախ Հերակլիտեսի հետևորդ Կրատիլոսի մոտ, ապա Սոկրատեսի։ Վերջինիս մահից հետո Պլատոնը թողնում է Աթենքն ու շուրջ մեկ տարի ապրում Մեգարայում։ Վերադառնալով Աթենք՝ նա շուտով մեկնում է Հարավային Իտալիա և Սիցիլիա։ Սիրակուզայում Պլատոնը մտերմանում է Դիոնի բռնակալ Դիոնիսիոսի բարեկամի հետ, ով պյութագորական փիլիսոփայության հետևորդներից էր։ Այստեղ Պլատոնը փորձում է կյանքի կոչել պետության մասին իր գաղափարները, սակայն պալատական ամբստամբությունների պատճառով խիստ սրվում են Դիոնիսիոսի և Պլատոնի միջև հարաբերությունները։ Բռնակալը վաճառում է Պլատոնին որպես ստրուկ, որին Էգինայի ստրկավաճառանոցից գնում է կիրենիակ Անիկերիդեսը։ Վերջինս ազատում է Պլատոնին՝ հրաժարվելով վերցնել նրա ընկերների հավաքած գումարը։

Դպրոցի հիմնումը և մահը [խմբագրել]

Վերադառնալով Աթենք՝ Պլատոնը մ.թ.ա. 487 թվականին աթենացի հերոս Ակադեմոսի այգում հիմնում է իր դպրոցը, որը ստանում է Ակադեմիա անունը: Մեկ տարի անց, երբ մահանում է Դիոնիսիոս բռնակալը, Դիոնի հրավերով Պլատոնը կրկին մեկնում է Սիրակուզա՝ հույս ունենալով իրագործել իդեալական պետության մասին իր նախագիծը։ Սակայն այս անգամ էլ նրա առաքելությունը անհաջողության է մատնվում և նա կրկին վերադառնում է Աթենք, որտեղ էլ մ.թ.ա. 347 թվականին կնքում է իր մահկանացուն։

Աշխատությունները [խմբագրել]

Պլատոնը թողել է հարուստ փիլիսոփայական ժառանգություն։ Նրա անունով մեր օրեր են հասել «Սոկրատի ջանատոգովություն» ճառը, 23 իսկական, 11 կասկածելի և 8 անիսկական երկխոսություն և 13 նամակներ։ Նրա փիլիսոփայական հայացքների ձևավորման վրա նշանակալից ազդեցություն է թողել Հերակլիտեսի, էլեաթների, պյութագորականների և հատկապես Սոկրատեսի փիլիսոփայական ուսմունքը։

Փիլիսոփայական ուսմունքը [խմբագրել]

Պլատոնի օբյեկտիվ իդեալիստական փիիսոփայության հիմքում ընկած է էյդոսների՝ տիպարների, էությունների, գաղափարների մասին տեսությունը։ Մինչև Պլատոնը գրեթե բոլոր հույն փիլիսոփաները համոզված էին, որ գոյություն ունի մտահասանելի կեցություն, որը ճանաչվում է բանականությամբ և գոյություն ունի զգայելի կեցություն, որը ճանաչվում է զգայարաններով։ Ընդսմին, մտահասանելի աշխարհը համարվում էր իսկական, ճշմարիտ կեցություն, իսկ զգայելի աշխարհը՝ անիսկական, խաբուսիկ, թվացյալ կեցություն։ Ճշմարիտ կեցությունը կարող է ճանաչվել միայն բանականությամբ, որը գործում է ընդհանուր հասկացություններով։ Ճանաչել որևէ առարկա, համաձայն Սոկրատեսի տեսության, նշանակում է իմանալ նրա հասկացությունը։Իսկ դա իր հերթին նշանակում է, որ իմացության առարկա պետք է լինեն ընդհանուր հասկացությունները, կամ ընդհանուր էությունները։ Ըստ որում ճշմարիտ գիտելիքը պետք է համապատասխանի ճշմարիտ կեցությանը։ Այդ դեպքում հարց է ծագում, ի՞նչ են համապատասխանում իրականության մեջ մտածողության ընդհանուր հասկացություններին։ Կեցության և մտածողության նույնության սկզբունիք համաձայն ընդհանուր հասկացություններին պետք է համապատսխանեն ընդհանուր էություններ. մինչ դեռ իրականում գոյություն ունեն միայն առանձին, եզակի իրեր, որոնք գտնվում են անընդհատ փոփոխության ու շարժման մեջ։ Եթե զգայելի աշխարհում չկան ընդհանուր ամփոփոխ էություններ, եզրակացնում է Պլատոնը, ուրեմն դրանք գոյություն ունեն մտահասանելի աշխարհում։ Այսպիսով, ի տարբերություն Սոկրատեսի, Պլատոնը զգայելի իրերի աշխարհի հետ մեկտեղ ընդունում է մտահասանելի էությունների աշխարհի գոյությունը, այսինքն ընդհանուր հասկացություներին վերագրում է օբյեկտիվորեն գոյություն ունենալու հատկություն։ Եթե զգայելի աշխարհի իրերն առաջանում և ոչնչանում են, ապա մտահասանելի էություններն՝ անփոփոխ են, անշարժ և միշտ նույնական իրենք իրենց։ Դրանք գոյություն ունեն զգայելի իրերից առանձին և անկախ, տարածությունից և ժամանակից անդին՝ «ինչ-որ ճշմարտության հովտում»։

Պլատոնի իդեալիզմը [խմբագրել]

Պլատոնի իդեալիզմը բարոյագիտական ուղղվածություն ունի։ Եթե Սոկրատեսի կարծիքով ճշմարիտ գիտելիքն ընդհանուր և օբյեկտիվ բարոյական օրենքների ճանաչողությունն է, ապա ըստ Պլատոնի, էյդոսների աշխարհը, ողջ գոյի օրենքների, սկզբունքների և կանոնների աշխարհն է։ Միաժաանակ գեղեցկության, բարու և ճշմարտության այն իդեալական աշխարհն է, որին պետք է ձգտի մարդը։ Յուրաքանչյուր կենդանի գոյացություն ձգտում է իրեն դրսևորել լիակատար ձևով։ Ամբողջությամբ արտահայտել իր էությունը,ձգտում է իր կեցության ամբողջությանը։ Իսկ կեցության ամբողջականությունը, ողջ գոյի գերագույն վերջնանպատակը բարձրագույն իդեալը բարիքն է։ Պլատոնի կարծիքով բարիքը էյդոսների աշխարհի թագուհին է, ողջ գոյի պատճառը և նպատակը։

Մարդու մասին [խմբագրել]

Ըստ Պլատոնի, մարդը բաղկացած է հոգուց և մարմնից։ Ընդսմին, հոգին բոլոր առումներով պատվական ու գերազանց է մարմնից, որովհետև հոգին հենց ինքը մարդն է։ Մարմինը մահկանացու է, իսկ հոգին՝ անմահ։ Հոգու անմահության օգտին Պլատոնը բերում է մի շարք փաստարկներ։ Հոգին անմահ է, որպես է ինքնաշարժվող և շարժվող, որպես տիեզերքի միասնությունն ապահովող սկիզբ։ Եթե հոգին լիներ մահկանացու, ապա կփլուզվեր տիեզերքի միասնությունը և ներդաշնակությունը։ Հոգին անմահ է նաև այն պատճառով, որ ինքը հենց կյանքն է։ Հոգին վերաբերվում է կյանքին այնպես, ինչպես կրակը ջերմությանը. կրակը անմտածելի է, առանց ջերմության, իսկ հոգին առանց կենդանության։ Որպես կյանք՝ հոգին բացառում է իր հակադրության՝ մահվան գոյությունն իր ներսում։ Հոգու անմահության մասին է վկայում նաև մարդկային գիտելիքի բնույթը։ Պլատոնի կարծիքով իմացությունը հոգու մեջ, առկա գիտելիքի վերհիշումն է։ Մինչև մարմնի մեջ տեղափոխվելը հոգին իդեալական աշխարհում ձեռք է բերել ճշմարիտ գիտելիք, որը մարմնի հետ միավորվելուց հետո թաղվել է մոռացության մեջ։ Այսպիսով, հոգին ի ծնե ունի բնածին գիտելիք, եթե չունենանք այդ գիտելիքը, ապա չեն կարող դատողություն անել իրերի մասին։ Պլատոնի կարծիքով մարդը ապրում է հասարակության մեջ, ուստի անհատական բարիքն ու երջանկությունը չեն կարող նրա համար վերջնանպատակ լինել։ Բարիքը ընդհանրական է, հետևաբար մարդն իր անհատական բարիքը պետք է ենթարկի ընդհանուրի բարիքին։ Դրա համար անհրաժեշտ են այնպիսի հասարակական պայմաններ և այնպիսի կառավարման ձև, որի նպատակը պետք է լինի ոչ թե առանձին մարդկանց կամ էլ առանձին խմբերի մասնավոր բարիքի ապահովումը, այլ հասարակության բոլոր անդամների բարեկեցությունը։ Այս պատճառով, Պլատոնն անհատական բարոյագիտությունը լրացնում է սոցիալական բարոյագիտությամբ, կամ քաղաքագիտությամբ։

Պետության մասին [խմբագրել]

Իդեալական է կառավարման այն ձևը, որը մտածում է բոլոր բարիքի մասին։ Այդպիսի պետությունը պետք է կարողանա նախ ապահովել հասարակության կառավարումը և մարդկանց դաստիարակությունը։ Իրեն պաշտպանի թշնամական հարձակումներից, մարդկանց ապահովի նյութական բարիքներով և դրա հիմքում պետք է ընկած լինի արդարության սկզբունքը՝ այսինքն, պետք է լինի աշխատանքի բաժանում և յուրաքանչյուր մարդ իր գործունեությամբ նպաստի պետության բարգավաճմանը։ Պետություը պետք է նման լինի կենդանի օրգանիզմի, որում յուրաքանչյուր անդամ կատարում է իրեն վերապահված գործառույթը։ Պլատոնը մարդկային հեգու երեք մասերին՝ բանականին, ցասմնականին և ցանկականին համապատասխան իդեալական պետության մեջ առանձնացնում է քաղաքացիների երեք դաս։ Հոգու բանական մասին, որին առաքինությունը իմաստությունն է, համապատասխանում է կառավարիչների՝ փիլիսոփաների դասը, հոգու ցասմնական մասին, որի առաքինությունն արիությունն է, համապատասխանում է պետության պահապանների՝ զինվորականների դասը։ Հոգու ցանկական մասին, որի առաքինությունն ողջախոհությունն է, համապատասխանում է նյութական բարիքների արտադրողների՝ հողագործների, արհեստավորների և առևտրականների դասերը։ Այդպիսի պետությունն իմաստուն է, իր կառավարիչների իմաստնությամբ, արի՝ իր զինվորականների քաջությամբ, ողջախոհ-չափավոր իր աշխատավորների վարքագծով։

Պետությունը պետք է կառավարեն փիլիսոփաները, որովհետև նախ, նրանք առաքինի, արդարամիտ և անշահախնդիր մարդիկ են։ Մարդկանցից միայն փիլիսոփաներն են, որ գիտելիք ունեն ճշմարիտ կեցության մասին, ուստի իմանալով, իդեալական աշխարհի օրենքները, նրանք պետք է այդ օրենքներն իրականացնեն այս աշխարհում։ Պլատոնի կարծիքով, կառավարողները ոչ թե առանձնաշնորհ, այլ ծառայողական դաս են, իսկ որպեսզի նրանք հանկարծ կմտածեն սեփական բարեկեցության մասին, նրանք չպետք է ունեն ոչ մի սեփականություն։ Նույնը վերաբերվում է նաև զինվորականներին։ Նրանք իրավունք չունեն ունենալու ոչ մի սեփականություն, ամեն ինչ պետք է նրանց համար ընդհանուր լինի։ Մասնավոր սեփականությունը դիտելով որպես սոցիալական անհավասարության և չարիքի աղբյուր՝ Պլատոնը անընդունելի է համարում դրա բոլոր դրսևորումները։

Այսպիսով, հանուն ընդհանուրի բարիքի, Պլատոնը զոհաբերում է անհատական բարիքը։ Հանուն պետության՝ պետությունը վերածում է զորանոցի, ճամբարի, որը գործում է սպարտական կենցաղի կանոններով։ Պլատոնի իդեալական պետության մասին նախագիծն այդպես էլ իրականություն չդարձավ, թեև հետագայում՝ միջնադարում, սոցիալիզմի և ֆաշիզմի ժամանաշրջաններում, այդ նախագծի մի շարք գաղափարներ իրականացան։

Արտաքին հղումներ [խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝

Պլատոնին


Ստացված է «http://hy.wikipedia.org/w/index.php?title=Պլատոն&oldid=1214634» էջից 

Կատեգորիաներ: 
Նախազգուշացում
Անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփաներ
Հույներ
Հույն բուսակերներ
Հռետորներ
 

Նավիգացիոն ցանկ

 

Անձնական գործիքներ



Ստեղծել նոր հաշիվ
Մտնել համակարգ
 



Անվանատարածքներ



Հոդված

Քննարկում
 


Տարբերակներ








Դիտումները



Կարդալ

Խմբագրել

Դիտել պատմությունը
 


Գործողություններ












Նավարկում




Գլխավոր էջ

Կատեգորիաներ

Օրացույց

Պատահական էջ

Նոր էջեր

Ընթացիկ իրադարձություններ
 



Մասնակցել




Էությունը

Խորհրդարան

Վերջին փոփոխություններ

Օգնություն

Դրամական նվիրատվություն
 



Գործիքներ




Այստեղ հղվող էջերը

Կապված փոփոխություններ

Սպասարկող էջեր

Տպելու տարբերակ

Մշտական հղում

Էջի վիճակագրություն

Քաղվածել հոդվածը
 



Այլ լեզուներով




Afrikaans

Alemannisch



Aragonés

Ænglisc

العربية

مصرى

Asturianu

Azərbaycanca

Башҡортса

Žemaitėška

Беларуская

Беларуская (тарашкевіца)

Български





িি ি

Brezhoneg

Bosanski

Català

Mìng-dĕ̤ng-nḡ

Cebuano

کوردی

Corsu

Česky

Словѣ́ньскъ / 

Чӑвашла

Cymraeg

Dansk

Deutsch

Zazaki

Dolnoserbski

Ελληνικά

Emiliàn e rumagnòl

English

Esperanto

Español

Eesti

Euskara

Estremeñu

فارسی

Suomi

Võro

Føroyskt

Français

Frysk

Gaeilge



Gàidhlig

Galego



עברית

ि

Fiji Hindi

Hrvatski

Magyar

Interlingua

Bahasa Indonesia

Interlingue

Ilokano

Ido

Íslenska

Italiano



Basa Jawa



Qaraqalpaqsha

Taqbaylit

Қазақша







Kurdî

Кыргызча

Latina

Ligure

Lietuvių

Latviešu

Basa Banyumasan

Македонски



Монгол



Bahasa Melayu

Mirandés



Nāhuatl

Plattdüütsch



Nederlands

Norsk nynorsk

Norsk bokmål

Occitan



Polski

Piemontèis

پنجابی

پښتو

Português

Runa Simi

Română

Русский

Русиньскый



Саха тыла

Sardu

Sicilianu

Scots

سنڌي

Sámegiella

Srpskohrvatski / српскохрватски

Simple English

Slovenčina

Slovenščina

Shqip

Српски / srpski

Svenska

Kiswahili

ி



Тоҷикӣ



Tagalog

Tok Pisin

Türkçe

Татарча/tatarça

ئۇيغۇرچە / Uyghurche

Українська

اردو

Oʻzbekcha

Vèneto

Vepsän kel

Tiếng Vit

Walon

Winaray



ייִדיש

Yorùbá





Bân-lâm-gú



Փոխել հղումները
 





Այս էջը վերջին անգամ փոփոխվել է 21:09, 27 Ապրիլի 2013։

Տեքստը տեղադրված է Creative Commons Attribution/Share-Alike License արտոնագրի ներքո, առանձին դեպքերում հնարավոր են հավելյալ պայմաններ։ Մանրամասնությունների համար այցելեք՝ Օգտագործման պայմաններ։
 


Գաղտնիության քաղաքականություն

Վիքիպեդիայի մասին

Ազատում պատասխանատվությունից

Mobile view
 


Wikimedia Foundation
Powered by MediaWiki